«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981թ. Վանաձոր քաղաքում:

2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:

2007թ. ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան` պաշտպանելով “Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային մեխանիզմները” թեմայով ատենախոսություն։

2010թ. ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2001թ.-ից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակական կազմակերությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի:

2002-2004թթ. «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:

2005-2006թթ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:

2005-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

2007-2008թթ. դասախոս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում։

2008թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2010թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ կարեւոր գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:

2010-2012թթ. «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, ազգային փորձագետ:

2012թ. Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։

Պառլամենտ Մոնիթորինգի հետազոտության արդյունքներով ճանաչվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը։

2015թ. հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի կառավարման խորհրդի նախագահն է։

2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել Հայաստանի Հանրապետության 6֊րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս