Բաժիններ՝

Առնվազն 12 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի բարում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Թաուզանդ-Օքս քաղաքում տեղի ունեցած հրաձգության ընթացքում զոհվել է առնվազն 12 մարդ, ներառյալ Վենտուրա օկրուգի փոխոստիկանապետը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Սկզբնապես զոհվածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդագրություններ էին հայտնվում միայն 11 տուժածների մասին: Օկրուգի շերիֆը հայտնել է, որ հրաձիգն ինքը մեռած է:

Տուժել է առնվազն 12 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Borderline Bar & Grill բարում, որտեղ, իրավապահ մարմինների տվյալներով, երեկոյան հրաձգության պահին գտնվում էր մի քանի հարյուր մարդ: Այնտեղ ուսանողների երեկույթ էր անցկացվում: Ականատեսների խոսքով, որոնց վկայակոչում է Associated Press գործակալությունը, սեւ հագած տղամարդը, որի դեմքը մասամբ փակ էր, կրակել է դռան մոտ կանգնած մարդուն, իսկ այնուհետեւ կրակ բացել բարի այցելուների վրա:

Նրանցից մի քանիսը աթոռներով կոտրել են բարի պատուհանները եւ օգնել մարդկանց՝ դուրս պրծնելու այնտեղից: Երբ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են բար, հրաձգությունը դեռեւս շարունակվում էր:

Ընդամենը հարձակվողը կրակել է մոտավորապես 30 անգամ: Թաուզանդ-Օքսը գտնվում է Լոս Անջելեսից 64 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, այնտեղ մոտավորապես 130 հազար մարդ է բնակվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս