«Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ». Արսեն Թորոսյան

Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Այժմ քննարկվում է միայն այդ ծառայության՝ ավելի բարվոք շենքային պայմաններ տեղափոխելու հարցը, ինչը կարծում եմ հատկապես պետք է ուրախացնի անձնակազմին և պացիենտներին։

Վերը նշվածից դուրս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։

Հ.Գ. Վանաձորի ԲԿ նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 14:00»,- գրել է նա:

‼️ Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։ Այժմ…

Gepostet von Arsen Torosyan am Donnerstag, 8. November 2018

Տեսանյութեր

Լրահոս