Բաժիններ՝

Նավթատար լցանավը ռազմանավի է բախվել Նորվեգիայի Բերգեն քաղաքի ափերի մոտ

TS Sola նավթատար լցանավը Բերգենի ափերի մերձակայքում բախվել է Helge Ingstad ռազմանավի հետ: Այդ մասին հայտնել է Նորվեգիայի Equinor ASA նավթի-գազի ընկերությունը:

Ընկերությունում հայտնել են միջադեպի պատճառով Բերգենից դեպի հյուսիս – արեւմուտք Sture նավթամբարի աշխատանքի աստիճանական դադարեցման մասին: Նավթամբարի անձնակազմը, որն արտակարգ կարեւորության խնդիրներ չի կատարում, կտարահանվի: Equinor-ը դադարեցումը նախազգուշական միջոց է համարում: Ընկերությունը շարունակում է համագործակցել Նարվեգիայի իշխանությունների հետ:

Ինչպես հայտնել է NTB նորությունների գործակալությունը, ռազմական ֆրեգատը, որը դասվում է «Ֆրիտյոֆ Նանսենի» տիպին, վնասված է եւ կարող է ջրասույզ լինել: Անձնակազմի բոլոր 137 անդամները տարահանվել են, յոթ հոգի թեթեւ վնասվածքներ է ստացել: Լցանավից շուրջ 10 հազար լիտր վառելիքի արտահոս է տեղի ունեցել: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 4-ին (Երեւանի ժամանակով 7:00-ին):

Երեք ժամ ավելի ուշ ֆրեգատը քարշակել են ծանծաղուտ, գրել է Maritime Bulletin-ը: NTB-ի տվյալներով՝ Aframax դասի լցանավը տեղափոխում էր 625 հազար տոննա նավթ: Նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան այն հեռացել է Sture նավթամբարից՝ North Sea տեսակի նավթի բեռով: TS Sola լցանավի սեփականատերը Հունաստանի լցանավային նավատորմի խոշորագույն գործարկուներից մեկն է՝ Tsakos Energy Navigation ընկերությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս