Բաժիններ՝

Երևանում ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և  Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս