Կառավարությունը սահմանեց դեղերի առաքման համար ներկայացվող պահանջները
ՀՀ կառավարությունը սահմանեց Հայաստանում դեղերի առաքման համար ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները:
«Նախագծի նպատակն է կարգավորել և պատշաճ կերպով կազմակերպել միայնակ ծերերի, հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտների դեղապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի դեղերի հասանելիության ու մատչելիության բարձրացմանը»,- ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: