Կառավարությունը քաղաքացիների համար հասանելի դարձրեց անվճար ու արտոնյալ պայմաններով բուժօգնությունն ու սպասարկումը
ՀՀ կառավարությունը առողջապահական ծրագրերի բյուջեի վերաբաշխման միջոցով քաղաքացիների համար հասանելի դարձրեց անվճար ու արտոնյալ պայմաններով բուժօգնությունն ու սպասարկումը:
«Առաջարկվում է 1 միլիարդ 444.8 միլիոն դրամով կրճատել առողջապահական 14 ծրագրերին բյուջեով հատկացված միջոցները, փոխարենը վերաբաշխել այդ միջոցները առավել հրատապ համարվող 7 ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը: Սա աննախադեպ վերաբաշխում է՝ Երևանից մարզերին ուղղված, քանի որ հիմնականում վերաբաշխումները եղել են հակառակը, մարզային հաստատությունները միշտ թերֆինանսավորված են եղել»,- ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: