Բաժիններ՝

Առնվազն 13 մարդ է զոհվել Տաջիկստանի գաղութում տեղի ունեցած խռովության հետևանքով

Տաջիկստանի հյուսիսի Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով առնվազն տասներեք կալանավոր է սպանվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սոգդիի մարզի ուժային կառույցների մի աղբյուր:

«Տասներեք բանտարկյալ է սպանվել Խուջանդի խիստ ռեժիմի գաղութի վրա գրոհից հետո, որտեղ նրանք խռովություն էին բարձրացրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կալանավորներից մեկը՝ «Իսլամական պետության» անդամ, կարողացել է զինաթափել պահապան զինվորին՝ նրանից խլելով ինքնաձիգը, եւ սկել է կրակել հսկիչների եւ պահակախմբի զինվորների վրա, կալանավորները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը: Սոգդիի մարզի ներքին գործերի վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել է խռովությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս