Բաժիններ՝

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է

Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերն է չափում ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանայի հետ:

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, իսկ առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս