Բաժիններ՝

Տնտեսական կապերի քայքայման արդյունքում տուժել է քիմիայի բնագավառը. ԿԳ փոխնախարար

Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանը, Երևանի պետական համալսարանի հետ միասին, կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» քիմիային նվիրված միջազգային գիտաժողով, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ:

Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ հայ գիտնականներին, հատկապես՝ երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին:

«Նման միջոցառումները, հատկապես քիմիայի բնագավառում, կենսական կարևորություն ունեն Հայաստանի համար: Առանց միջազգային համագործակցության, գիտական ժամանակակից աշխարհի փորձն ու նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես՝ բնագիտական ոլորտի զարգացումը,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով,- քիմիայի բնագավառը շատ կարևոր է Հայաստանի համար: Հայաստանը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը և բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել, սակայն անկախությունից հետո, տնտեսական կապերի քայքայման արդյունքում, քիմիայի բնագավառն էապես տուժել է:

Օրինակ՝ վերջին տարիներին  ՀՀ երկու խոշորագույն բուհերում՝ ԵՊՀ-ում և Ճարտարագիտական համալսարանում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետ ընդունվել ցանկացողները, որը կապված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա վիճակի հետ: Այժմ պետք է զարկ տրվի քիմիայի բնագավառին, արժևորվի դրա տեղը նոր Հայաստանում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս