Բաժիններ՝

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ. մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:

«Առաջինը պետք է քննարկվել «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Բայց հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգվում է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

 Հարցը հանվեց այսօրվա քննարկումից:

Այդ նախագիծը շրջանառության մեջ էին դրել «Ելք» խմբակցության պատգամավորները: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները պիտի որոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս