Bloodhound բոլիդի համաշխարհային ռեկորդը սպառնալիքի տակ է հայտնվել
Նախագիծը, որի շրջանակներում պլանավորում էր վերգետնյա արագության նոր ռեկորդ սահմանել, բախվել է ֆինանսական դժվարությունների: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Bloodhound գերձայնային բոլիդն, ինչպես ենթադրվում էր, կկարողանա թափառքի հասնել ժամում մինչեւ 1600 կիլոմետր: Rolls-Royce EJ200 ռեակտիվ շարժիչով ավտոմոբիլը, շարժիչ, որն օգտագործվում է Eurofighter Typhoon չորրորդ սերնդի կործանիչներում, արդեն հավաքված է: Սակայն Մեծ Բրիտանիայի Bloodhound Programme Ltd ընկերությունում, որն զբաղվում է ավտոմոբիլի մշակմամբ, արտաքին կառավարում են սահմանել:
FRP Advisory ընկերության արտաքին կառավարիչներն արդեն բանակցություններ են սկել պոտենցիալ գնորդների հետ: Սակայն առանց ներդրումների նախագիծը կարող է կասեցվել արդեն առաջիկա շաբաթներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: