Բաժիններ՝

Ֆրանսիա-Իսլանդիա. անկասելի չեմպիոնները և ճգնաժամ ապրող Իսլանդիան

Ազգերի լիգան շարունակվում է, իսկ Ազգերի լիգային զուգահեռ՝ ընթանում են նաև մի շարք միջազգային ընկերական հանդիպումներ: Այսօր ընկերական խաղում կհանդիպեն  Ֆրանսիա-Իսլանդիա, Ուելս-Իսպանիա, Արգենտինա-Իրաք զույգերը, իսկ  Լեհաստան-Պորտուգալիա զույգը կխաղա Ազգերի լիգայում:

Ֆրանսիա-Իսլանդիա

Աշխարհի առաջնությունը հաղթելուց հետո ֆրանսիացիները շարունակում են արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել և դեռ չեն պարտվել: Կարո՞ղ է Իսլանդիան ընդհատել ֆրանսիացիների իդեալական շարքը:

Ֆրանսիացիները դարձան չեմպիոն՝ Աշխարհի առաջնության եզրափակչում առանց խնդիրների հաղթելով Խորվաթիայի ընտրանուն: Որակյալ ֆուտբոլը շարունակվում է նաև  Ազգերի լիգայում: Առաջին տուրում ֆրանսիացիները հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Գերմանիայի ընտրանու հետ, իսկ երկրորդ տուրում 2:1 հաշվով հաղթեցին հոլանդացիներին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Կարդացեք նաև

Իսլանդիայի ազգային հավաքականը չկարողացավ հաջող հանդես գալ արդեն երկրորդ խոշոր մրցաշարում և  դուրս մնաց պայքարից Աշխարհի առաջնության խմբային փուլից հետո: Ազգերի լիգա կոչվող նորաստեղծ մրցաշարում թիմը խաղում է Էրիկ Համրենի ղեկավարությամբ, սակայն դեռևս վստահ խաղ չի ցուցադրում:  Առաջին փուլում իսլանդացիները պարտվեցին Շվեյցարիային 0:6 հաշվով, իսկ երկրորդ տուրում  նրանք պարտվեցին բելգիացիներին 0:3 հաշվով:

Այս ընկերական հանդիպմանը ֆրանսիական թիմը հնարավորություն կտա առաջին անգամ խաղալ  մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների, օրինակ՝ Տանգի Նդոմբելեին, սակայն դաշտ դուրս կգան նաև փորձառու ֆուտբոլիստներ, ինչպիսին Դմիտրի Պայեթն է, քանի որ իսլանդացիներին պարտվելու իմաստ չկա:  Տանը ֆրանսիացիները հիանալի ֆուտբոլ են ցուցադրում և պետք է հեշտությամբ հաղթեն Իսլանդիային, որը վերջերս հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս