Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Նախագահի ուղերձում ասված է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Շախմատի միջազգային ֆեդերացիայի`ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Սա շախմատի ազգային ֆեդերացիաների կողմից Ձեր անձի եւ շախմատի հանդեպ Ձեր ուշադիր վերաբերմունքի հավաքական գնահատականն է, վերաբերմունք, որում ես համոզվեցի նաև վերջերս Երեւանում կայացած մեր հանդիպման ժամանակ:
Շախմատը ոչ միայն հատուկ վերաբերմունք, այլեւ առանձնահատուկ ձիրք եւ ճկուն միտք է պահանջում: Հուսով եմ, որ շախմատային այն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնք այդ ամենի շնորհիվ արձանագրել են Հայաստանը, մեր բարձրակարգ շախմատիստներն ու տարբեր տարիքի բազմահազար շախմատասերները, հնարավոր կլինի գործընկերային հիմունքներով ավելի զարգացնել ՖԻԴԵ-ի Ձեր ղեկավարության ընթացքում:
Կարծում եմ` դա ակտիվ ու հեռանկարային համագործակցության եւ առաջընթացի ժամանակաշրջան կլինի ողջ շախմատային հանրության համար:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական մտածողություն եւ շարունակական եռանդ»: