Բաժիններ՝

Պուտինը Գրոզնու բնակիչներին շնորհավորել է քաղաքի 200-ամյակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնու բնակիչներին շնորհավորել է քաղաքի 200-ամյակի առթիվ եւ նշել, որ Գրոզնին ներկայում վերածվում է հարմարավետ, դինամիկորեն ապագային միտված քաղաքի: Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։«Շնորհավորում եմ ձեզ Գրոզնու հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ:

Ձեր քաղաքն ավանդաբար եղել է Հյուսիսային Կովկասի արդյունաբերական, կրթական, մշակութային կենտրոններից մեկը, նշանակալի դեր է խաղացել հայրենական արդյունաբերական, վառելիքաԷներգետիկական համալիրի ամրապնդման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ: Պուտինը նաեւ նշել է, որ Չեչնիայի մայրաքաղաքի պատմության մեջ քիչ չեն եղել նաեւ դժվարին, դրամատիկ էջերը:

«Իսկ այսօր Գրոզնին զարգանում է, վերականգնում իր տնտեսական ու արտադրական ներուժը, իրականացնում է պահանջված սոցիալական ու ենթակառուցվածքային նախագծեր, բարեկարգման ու բնակշինարարության ընդգրկուն ծրագրեր: Բառացիորեն ժամառժամ վերածվում է ապրելու ու աշխատելու համար հարմար, դինամիկ, ապագային միտված քաղաքի»,-հավելել է նախագահը: Նաեւ Պուտինը Չեչնիայի մայրաքաղաքի բնակիչներին մաղթել է խաղաղություն, բարգավաճում եւ հաջողություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031