«Որևէ նահանջ, առաջ քայլեր, տենց բաներ չկան». Միքայել Մելքումյան
«Որևէ նահանջ, առաջ քայլեր, տենց բաներ չկան: Ինչ ասում ենք, ասում ենք: Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, այսօր որևէ գրավոր փաստաթուղթ չկա, ասել ենք, որ բանակցությունները շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարոեց «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը նահանջ էր:
Ըստ նրա՝ ոչ մի նահանջ չկա, և որևէ քաղաքական ուժ շահագրգիռ չի երկիրը տանելու ցնցումների: Մ.Մելքումյանը նշեց, որ երբ կլինի շարունակություն, ԲՀԿ-ն վերջնական դիրքորոշում կհայտնի:
«Պետական մոտեցումները միշտ էլ գերակշռելու են կուսակցական մոտեցումներին»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, թե մնացածը հռետորաբանություն է, իսկ շփումները շարունակվում են: