Բաժիններ՝

Վաշինգտոնն «առևտրական կոալիցիա» է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

ԱՄՆ-ի վարչակազմն զբաղվում է այլ պետությունների հետ «առեւտրական կոալիցիայի» ստեղծմամբ՝ նպատակ ունենալով հակազդել Պեկինի առեւտրական քաղաքականությանը: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարի Քադլոուն:

«Մենք գնում ենք նրան, ինչը ես անվանում եմ առեւտրական կոալիցիա, որը բաղկացած է Չինաստանին հակազդելու պատրաստ երկրներից»,- ԶԼՄ-ները մեջբերում են անում Վաշինգտոնի Տնտեսական ակումբին Քադլոուի ուղերձից: «Մենք վերստին բանակցություններ ենք վարում Եվրամիության հետ: Մենք վերստին խոսում ենք Ճապոնիայի հետ»,- հավելել է նա:

Բացի այդ, դիմելով լրագրողներին, Քադլոուն հայտնել է, որ Վաշինգտոնում քննարկվում է G20-ի Բուենոս Այրեսի գագաթնաժողովում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը: «Մենք դրան այս կերպ ենք նայում. եթե նրանք (չինական կողմը) ցանկանում են երկխոսել, լուրջ խոսակցություն վարել, մենք դրան պատրաստ ենք ցանկացած ժամանակ»,- ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս