Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞. Եզրակացությունը պատրաստ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ:

Գրիգորյանի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ եւ, առհասարակ, նրա կալանքը համատեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբանները:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ստացվել է փորձաքննության եզրակացությունը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ քննիչների ուսումասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031