Կինը նվաճել է 20-մետրանոց ալիքը՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ
Սերֆերն իր առաջին համաշխարհային ռեկորդը սահմանել էր դեռ 2009 թվականին 20 տարեկան հասակում՝ նվաճելով 14-մետրանոց ալիքը, բայց այժմ նա գերազանցել է իրեն։
Բրազիլիայից սերֆեր Մայա Գաբեյրան, որն այժմ 31 տարեկան է, այս տարվա հունվարին կատարել է անհնարինը՝ նվաճել է 20-մետրանոց ալիքը: Արդյունքում նա նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել կանանց շրջանում: Իհարկե, նման համարձակ արարքները տեղի չեն ունենում առանց ապահովագրության, ուստի կադրերում երեւում է, որ Մայային ուղեկցում են փրկարարներով մոտորանավակները այն դեպքի համար, եթե ինչ-որ բան այնպես չլինի: Բայց կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է ստացվել: