Բաժիններ՝

Դանակահարություն Հոռոմում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Մամիկոն Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:

Նույն օրը, ժամը 05.05-ին, 1994 թ. ծնված Սարհատ Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հոռոմ գյուղի «Հայ Փոստ»-ի դիմաց, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Մամիկոն Ա.-ին և թողնելով անօգնական՝ հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառոմներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս