Բաժիններ՝

Ամերիկուհին մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ

Ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել է «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ:

Ըստ Der Spiegel-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:

Ռոնալդուն, ըստ Մայորգայի, ավելի ուշ վճարել է իրեն  375.000 դոլար՝ լռության համար: Նա առաջին անգամ է  այս թեմայով հրապարակայնորեն խոսել:

Կնոջ փաստաբանները պնդում են, որ ունեն ապացույցներ, որտեղ Ռոնալդուն ինքն է նկարագրում տեղի ունեցածը: Ինչպես փաստաբաններն ասում են, խաղացողը ժխտում է բռնաբարության փաստը: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:

Ռոնալդուն պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս