«Բելգիայի ազգային հավաքականում հավաքվել է «ոսկե սերունդ»». Ազար
«Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել իր ազգային հավաքականի հեռանկարների մասին:
«Բելգիա ժամանելուց հետո բոլոր ժպիտները տեսնելն առանձնահատուկ բան էր: Բելգիայի հավաքականը հիանալի արդյունք ցույց տվեց` 2018թ. աշխարհի գավաթի խաղարկությունում երրորդ տեղը գրավելով: Իհարկե, մենք ուզում էինք հաղթել, բայց չորս տարի հետո մենք կգնանք հաղթանակի հետևից:
Իրոք, այժմ Բելգիայի ազգային հավաքականում հավաքվել է «ոսկե սերունդ»: Մենք աշխարհին ցույց տվեցինք, թե ինչպիսի մեծ թիմ ունենք: Հուսանք՝ ապագայում ավելի մեծ արդյունքներ կգրանցենք»,- ասել է Ազարը:
Սիրարփի Աղաբաբյան