Բաժիններ՝

«Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը մեծ սխալ է կատարում». Ռոուհանի

ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը «ուղղված է ոչ թե Իրանի համակարգի կամ կառավարության դեմ, այլ իրանական ժողովրդի դեմ»:

Պատժամիջոցներն «ունեն միայն մեկ ազդեցություն, դրանք բարդացնում են իրանական ժողովրդի առօրյա բնականոն կյանքը», ասել էՌոուհանին:

Երրորդ երկրներին պատժամիջոցների սպառնալիքներով, որոնք պաշտպանում են բիչզնեսը իրանցի գործընկերների հետ, ԱՄՆ- ցանկանում է կանգնեցնել Իրանի առաջընթացը: «Դա ոչ մի օգուտ չի բերում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իրանին, ո՛չ էլ ամբողջ տարածաշրջանին»,- նշել է նախագահը: «Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը մեծ սխալ է կատարում»,- ընդգծել է նա:

Ընդ որում Ռոուհանին ասել է, որ պատժամիջոցների սահմանմամբ ԱՄՆ-ը խոչընդոտում է համաշխարհային առեւտրատնտեսական համագործակցության բնականոն զարգացումը, ուստի նա «հեռանկարում չի կարողանա նման ճնշում գործադրել երկար ժամանակ, դա չի նպաստելու այն նպատակի իրագործմանը», որը դրել է Վաշինգտոնը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս