Բաժիններ՝

«ՊՍՎ-ն հետաքրքիր թիմ է, որին պետք է լուրջ ընդունել». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր սպասելիքներն է կիսել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղից առաջ:

«ՊՍՎ-ն ամենաթույլ մրցակիցը չէ: Սա շատ հետաքրքիր թիմ է, որը պետք է շատ լուրջ ընդունել: ՊՍՎ-ն իր երկրի չեմպիոնն է: Կարծում եմ, որ հոլանդացիները ցանկանում են վերցնել նախաձեռնությունն իրենց ձեռքը:

«Ռոմայի» հետ խաղի հիշողություննե՞րը: Այժմ նոր մրցաշրջան է, և մենք ուզում ենք ինչ-որ բան անցնել, որը կուժեղացնի մեզ՝ որպես թիմ: Անցյալը պետք է մնա անցյալում»,- ասել է Վալվերդեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ՊՍՎ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս