Բաժիններ՝

Ոստիկանները պարզել են դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Էրիկ Ա.-ն և «կողի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ՝ 2000 թ. ծնված Ալեն Ի.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19.30-ին նշված վայրում վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Էրիկ Ա.-ին և Ալեն Ի.-ին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ երիտասարդներին վնասվածքներ է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 2000 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը տարված բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս