Փրկարարները սանհանգույցում անգիտակից վիճակում հայտնաբերել են քաղաքացուն
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 00:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գետափնյա» թաղամասի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, սանհանգույցում անգիտակից վիճակում հայտնաբերել Ս. Փ.-ին (ծնված 1930 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: