Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Սլավյանսկ-նա-Կուբանիի նավթավերամշակման գործարանում։ Բեկորները վնասել են նաև էլեկտրահաղորդման գիծը, իսկ մասնավոր տներից մեկի պատուհանների ապակիները կոտրվել են։
ԱՄՆ-ի որոնողափրկարարական խմբերը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակից կենդանի դուրս են բերել նորածնի։ Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտնել է X սոցիալական հարթակում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 28-ին ժամը 10:30-12:00-ն կդադարեցվի Գաջեգործներ, Դավիթ Բեկ, Նոր Արեշ 7 փ., Նոր Արեշ 20 փ., Նոր Արեշ 32 փ., Նոր Արեշ 42 փ., Նոր Արեշ 44 փ., Նոր Արեշ 46 փ., Նոր Արեշ 48 փողոցների ջրամատակարարումը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) միացել է ամերիկացի երկկուսակցական կոնգրեսականների և հունական կազմակերպությունների նախաձեռնությանը՝ արգելափակելու Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլարի General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը։
Հունիսի 28-ին՝ ժամը 04։24 -ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոցում։
Ըստ նախարարության՝ այդ կետերը տեղակայված են բազմահարկ բնակելի շենքերի մուտքերում և նկուղներում։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռադիոլոկացիոն կայաններին, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին՝ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտման։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այսօր առավոտյան երկրի հարավային ափամերձ հատվածում տեղակայված մի շարք դիտարկման և վերահսկման օբյեկտների նկատմամբ իրականացված ավիահարվածները։
ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցի շրջանում հարվածներ են հասցրել իրանական 10 ռազմական օբյեկտի, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Իսկ հիմա պատկերացրեք ստեղծվում է մի համակարգ, որտեղ գրվում է ձեր հեռախոսի IMEI կոդը, ձեր SIM/eSIM (IMSI) համարն ու ձեր անձնագրային տվյալները։ Եթե հակառակորդի ձեռքերում հայտնվի այդ բազան (ինֆորմացիայի արտահոսք, հաքերները կոտրեն համակարգը և այլն), ապա ողջ հայ ազգը դառնում է խոցելի։ Յուրաքանչյուր մարդ դառնում է պոտենցիալ քայլող թիրախ։
Շտապօգնության մեքենաները ժամանել են դեպքի վայր, երբ անվտանգության ուժերն արձագանքել են հարավային Սինդ նահանգի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակմանը, որի պատասխանատվությունը ստանձնել է զինյալների «Ջամաաթ-ուլ-Ահրար» խմբավորումը։
Ինչպե՞ս է մեղքի ծանր բեռը քայքայում մարդու միտքն ու մարմինը, և ի՞նչ անեն նրանք, ովքեր ուզում են բժշկվել. պատասխանում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:
Հրապարակվել է աշխարհում ամենաշատ քայլող բնակչությամբ երկրների ցանկը։ Այն կազմվել է ամենօրյա քայլերի քանակի և ֆիզիկական ակտիվության տվյալների հիման վրա։
Ամենահամեղ կեռասը սովորաբար շուկաներում և խանութներում հայտնվում է սեզոնի ամենաթեժ շրջանում՝ հունիսի վերջից մինչև հուլիսի կեսերը։ Այս մասին հայտնել է «ЗДРАСТЕ» սրճարանների ցանցի բրենդ-շեֆ Ռոստիսլավ Նովոժիլովը՝ ներկայացնելով հյութեղ և որակյալ կեռաս ընտրելու հիմնական կանոնները։
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը գործիք է դարձրել՝ քաղաքական հակառակորդներին պատժելու համար։ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը խլելուց հետո անցել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին։