Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին հունիսի 24-ին այցելել է Մուսկատ և օմանցի գործընկերոջ՝ Բադր ալ Բուայիդիի հետ քննարկել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Շուրջ 6 ամիս փակ կլինի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատումը տեղի կունենա՝ չնայած Իսրայելի գործողություններին։
«Պետք է ֆիքսենք, որ ընտրությունների արդյունքները հետընտրական փուլում կեղծվեցին։ Անցողիկ շեմը հաղթահարած ու բավարար ձայներ ստացած քաղաքական ուժին խորհրդարան չթողնելու համար կատարվեց ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պրոցես, որի հետևանքով հիմա ՔՊ-ն յուրացնում է 3/5-ին վերապահված իշխանություն»:
Իրանի իշխանությունները հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար չեն գանձում։ Եթե պարզվի, որ վճարն այնուամենայնիվ գանձվում է, ապա ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի բանակցություններն իրանական կողմի հետ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միասնական ճակատ է պետք, որ քաղաքական հիմքերով կալանավորված մարդիկ իրենց պաշտպանված զգան. Ասլանյան
«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը»,- այսօր Բաքվում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան․ պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառմանը։
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հիմնվելով խմբային փուլի կայացած երկու տուրերի արդյունքների վրա։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերի վերաբերյալ։ Նյութում նշվում է, որ Երևանն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության ուղեծրից և խորացնում հարաբերությունները Եվրոպական միության հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա։
ԱՄՆ-ը և Իրանը ժամանակավոր ընդմիջումից հետո հաջորդ շաբաթ կվերսկսեն փորձագիտական մակարդակի բանակցությունները փոխըմբռնման երկկողմ հուշագրի կատարման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տելեգրամյան ալիքներով թեզեր են պտտում, թե մենք էլ ռուսական ապրանքների ներկրումը արգելենք մեր երկիր: Զուտ ուզում եմ ինֆորմացիայի տեսքով ձեզ հետ կիսվել, թե ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից, որ դուք պատկերացնեք՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- իր սոցցանցային էջում հրապարակած տեսանյութի մեջ ասել էր գյուղատնտես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Հարություն Մնացականյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլլկաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների` արտադրվել է վտանգավոր սննդամթերք։
Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հերթական մշտադիտարկման շրջայցն են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մի շարք հուշարձանների տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի, չորեքշաբթի հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Goldman Sachs-ը չորրորդ եռամսյակի համար նավթի արժեքի իր կանխատեսումը նվազեցրել է մինչև $80-ի: Այս պահին սեպտեմբերյան ֆյուչերսներով Brent տեսակի նավթի մեկ բարրելի գինը կազմում է $74,60 և շարունակում է անկում ապրել:
Սահմանադրական դատարանը չի քննել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդությունը՝ արձանագրելով, որ նման հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները։ Այս մասին ասված է ՍԴ հայտարարությունում։
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
Նիստն ավարտվեց. Ավետիք Չալաբյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 18.00-ին. Դավիթ Սարգսյան
Փողոցային պայքարը չի կարելի բացառել, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ. Լևոն Քոչարյան
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։
Էբոլա տենդը չի կարող վերածվել համավարակի, քանի որ այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։
Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 17-ով, իսկ վիրավորներինը՝ 7-ով։
Ըստ հրապարակման՝ Կիպրոսի հանգստավայրերից մեկում կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն կազմակերպության գործադիր խորհրդի, Գազայի հատվածի կառավարման պաղեստինյան կոմիտեի, ինչպես նաև Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի գրասենյակի ներկայացուցիչները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորմուզի նեղուցի բացումն օգտակար է համարում Գլոբալ Հարավի երկրների էներգետիկական ու պարենային անվտանգության համար