««Ինքնիշխանության» ապոլոգետների մոտ հարց չառաջացավ, թե ինչո՞ւ Փաշինյանը որոշեց այդ օրը գնալ ու օդանավակայանում դիմավորել Պուտինին». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ասում է, թե՝ եթե ՀԱՊԿ երկրները մեզ դուրս հանեն, մենք ստիպված կընդունենք դա ի գիտություն:

Ի՞նչ է նա ասում ըստ էության: Այն, ինչի մասին ես խոսում եմ 2022 թվականի հոկտեմբերից՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում, տեղի է ունենում միանգամայն համաձայնեցված: Ավելին ասեմ, այդ համաձայնության ողնաշարը կազմվել է 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Պուտինի ծառայական ավտոմեքենայում, որով Զվարթնոց օդանավակայանից դեպի Դվին հյուրանոց գնացին Փաշինյանն ու Պուտինը:

«Ինքնիշխանության» ապոլոգետների մոտ հարց չառաջացավ, թե ինչո՞ւ Փաշինյանը որոշեց այդ օրը գնալ ու օդանավակայանում դիմավորել Պուտինին, երբ դրանից առաջ մեկ այլ առիթով նա չէր գնացել Պուտինին դիմավորելու:

Հիմա Փաշինյանն ասում է՝ եթե մեզ դուրս հանեն, ուրեմն կընդունենք ի գիտություն: Այնպես, ինչպես ի գիտություն են ընդունել սառեցնելը: Ասվել է սառեցնել, սառեցրել են, կասվի դուրս եկեք՝ դուրս կգան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930