«Հետընտրական իրավիճակին մենք դեռ գնահատական չենք կարող տալ․ վերահաշվարկ է ընթանում և դեռ ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, բայց որ աննախադեպ բռնաճնշումներ են եղել նախընտրական շրջանում, ես կարող եմ ասել,- 168․am-ի հետ զրույցում շեշտեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ մանրամասնելով,- Աննախադեպ բռնաճնշումներ, ծեծի դեպքեր Մասիսում, կարծեմ Հրազդանում և էլի ինչ-որ տեղ, որոնք հետևանքներ չեն ունեցել, այսինքն` չեն ձերբակալվել բռնության հեղինակները։ Հոգեբուժարանում Արմեն Հովհաննիսյանի մահվան դեպքը, որն ուղղակիորեն կապված է ընտրությունների հետ։ Նաև համատարած ձերբակալություններ են տեղի ունեցել»։
Հայաստանն այսօր կանգնած է ադրբեջանա-թրքացման և Էրդողանի նեոօսմանյան աշխարհի կողմից կլանվելու վտանգի առաջ։ Սա է այսօր հայ ազգի ամենամեծ մարտահրավերը՝ պահպանել իր գոյությունն ու ինքնությունն իր իսկ սեփական հայրենիքում։
Քաղաքականությունը, ի թիվս բազմաթիվ գործոնների, առաջին հերթին կառուցվում է մտքի ու զգացմունքների վրա։ Քաղաքական մտքի շնորհիվ ծնվում են քաղաքական գաղափարները, դրանց հիման վրա՝ ծրագրերը, իսկ զգացմունքները նորմալ պայմաններում ծառայեցվում են այդ ծրագրերի հանրայնացման, հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար։
Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։