Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել, բայց քննակում ունենք ԵՄ գործընկերների հետ՝ մաքսատուրքերի հարցով. Արարատ Միրզոյան
Փիառ ակցիա՝ չարտահանվող ապրանքի համար սահմանվեց փոխհատուցում՝ պղպեղի համար՝ 400, ելակի՝ 770 դրամ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։
Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ ԵԱՏՄ-ում: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՌԴ փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:
Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները, այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետություն է այցելել 199,541 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկել երկրի լիբերալ ուղղվածությամբ հայտնի լրատվամիջոցներին, իսկ CNN հեռուստաընկերությունն անվանել է «աղբ»։ Թրամփի հայտարարություններն արվել են Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
Եվրամիության խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է`սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացման նախապատրաստությունը։
Արևմուտքն ու ԱՄՆ-ը Հայաստանին մոտենում են իրենց խլելու և թալանելու տրամաբանությամբ, նրանց պետք են այս երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանում զորակոչի շրջանակում ԶՈւ–ի համալրման ժամետը կսահմանվի 2026թ. հունիսի 29–ից մինչև օգոստոսի 15ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսլամական Հանրապետության բանակի Ռազմածովային ուժերը, ի պատասխան Օմանի ծոցում իրանական առևտրային նավերի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողությունների և Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնների խախտման, հարված են հասցրել այդ գործողությունների հրամանատարական և կառավարման կենտրոնին, որը տեղակայված էր ամերիկյան ականակրի վրա, հաղորդում է IRIB-ը։
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:
Պարզվում է՝ իշխանությունն ինչ խոսել է 2021-ի նախընտրական փուլում, «իլյուզիաներով» է թելադրված եղել, իսկ հիմա, իրենց պնդմամբ, «խելքի են եկել», այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Եթե Երևանը համարում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարադրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և փոփոխություններ չի կրել, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվեն 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնելու է Ֆրանսիա՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդների գագաթնաժողովին։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կա 4122 տեղ, բայց ազատ է դրանցից ընդամենը 1119-ը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Առնվազն 21 մարդ է զոհվել, և տասնյակ մարդիկ վիրավորվել են Հնդկաստանի մայրաքաղաքի հարավային Դելի թաղամասում գտնվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370.5 դրամ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի պատերազմում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։
Վաշինգտոնն առանց ցավի կշրջի Հայաստանի հետ իր բոլոր պայմանավորվածությունների էջը, երբ «կորցնի ախորժակը»։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գիշերը ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Սիմֆերոպոլին. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Ղրիմի մարզպետ Սերգեյ Ակսյոնովը։