ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մայիսի 25-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է ռուսական կողմի քայլերի մասին։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝ մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։
Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վաշինգտոնն ու Կիևն այս պահին ակտիվ բանակցություններ չեն վարում և նման ծրագրեր չունեն։ Մայիսի 25-ին այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱԺ նիստը չկայացավ, քանի որ մեկնարկին գրանցվել էր 5 պատգամավոր։
ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են մի ծրագիր, ըստ որի՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ձեռքբերումից մոտավորապես 30 օր անց։ Դրա մասին հայտնում է Nikkei պարբերականը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում իր դիվանագիտական աղբյուրին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ:
#ՀԻՄԱ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՌՕՐՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. #ՈՒՂՒՂ
Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մի քանի շեշտադրումներ անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի հետ կապված։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամերիկացի զինվորականները «ինքնապաշտպանության նպատակով հարվածներ» են հասցրել իրանական հրթիռային արձակման հարթակներին և նավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM)՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվել է գործող հրադադարի ռեժիմի և պատերազմի ավարտի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։
Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։
90-ականներին ՌԴ-ում՝ մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Արման Թաթոյանի առաջնորդած Միասնության թևեր կուսակցության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։
Ո՜վ հավատացյալներ, իմանանք սթափվել և զերծ մնալ այն բարկությունից, որ մեզ վրա է գալիս. մեր գործերի և խորհուրդների մեջ ուղղություն, ճշմարտություն դնենք: Նրա նման հեզ և խոնարհ լինենք, մեզ վրա կրենք Իր դրած լուծը, որպեսզի փրկվենք և հավիտենական կյանքի արժանանանք՝ օրհնելու և գովելու երեքսրբյան Տերությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն:
Թուրքիայի նախագահականի ներդրումների և ֆինանսների գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ամրապնդել է իր դիրքերը Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումներ իրականացնող առաջատարների շարքում:
Գարնանը շատերը սկսում են նկատել քթահոսություն, փռշտոց, աչքերի քոր կամ արցունքահոսություն։ Առաջին հայացքից այս նշանները կարող են հիշեցնել սովորական մրսածություն, սակայն երբեմն պատճառը ոչ թե վիրուսն է, այլ ալերգիկ ռինիտը: