Աբասթումանիի «երկինքը փակվում է»
Այսօրվանից՝ ապրիլի 16-ից, ուժի մեջ է մտնում Վրաստանի կառավարության որոշումը, որն արգելում է ուղևորատար և բեռնատար ինքնաթիռների թռիչքներն Աբասթումանիից 52 կիլոմետր շառավղով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Պետական մարմինները Վրաստանի ավիացիոն տարածքի մի մասի փակումն այսպես են պատճառաբանում. Աբասթումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանը մաքուր երկնքի կարիք ունի։
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Աբասթումանիի երկնքի փակումը կապված է այն հանգամանքի հետ, որ Աբասթումանին «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետաքրքրության շրջանակում է։



