ԱՄՆ-ն և Իրանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ «ամերիկացի և իրանցի բանակցողները երեքշաբթի օրն առաջընթաց են գրանցել՝ մոտենալով պատերազմի ավարտի շրջանակային համաձայնագրի կնքմանը»։ Սակայն, ԱՄՆ վարչակազմի ներսում գտնվող պորտալի աղբյուրները խոստովանում են, որ «համաձայնությունը երաշխավորված չէ՝ հաշվի առնելով կողմերի միջև էական տարաձայնությունները»։
Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը «հավանաբար տեղի կունենա առաջիկա օրերին՝ մինչև հրադադարի ժամկետի լրանալը»։



