ԱՄՆ-ն Եվրոպայից պահանջել է առաջարկություններ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
ԱՄՆ-ն Եվրոպայի իր դաշնակիցներից պահանջել է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ եվրոպացի դաշնակիցները կոնկրետ պարտավորություններ ստանձնեն Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար… և պահանջել է, որ երկրները մի քանի օրվա ընթացքում ներկայացնեն կոնկրետ ծրագրեր՝ այս ջրային ուղիով նավագնացությունն ապահովելու համար»,- գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, պահանջը հնչել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հանդիպման ժամանակ, ինչպես նաև Պենտագոնում և Պետդեպարտամենտում։



