Թրամփը նշել է, թե Լիբանանն Իրանի հետ կնքված համաձայնագրում չի ընդգրկվել՝ «Հըզբոլլահի» պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի՝ Լիբանանի վրա հարվածների դադարեցումը չի ներառվել Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրում՝ «Հըզբոլլահ» շիական շարժման պատճառով։

«Հըզբոլլահի պատճառով։ Նրանք չեն ընդգրկվել համաձայնագրում։ Դրա մասին էլ հոգ կտանեն։ Ամեն ինչ կարգին է»,- պատասխանել է Թրամփը PBS լրագրողի հետ հարցազրույցում՝ հարցին, թե ինչու է Թել Ավիվը շարունակում հարվածել իր հարևանին։

Իրանի վրա Իսրայելի հարվածների վերաբերյալ իր դիրքորոշման մասին հարցին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը դրանք անվանել է «առանձին վիճաբանություն» և լրագրողին խորհուրդ տվել ավելի արագ խոսել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930