«Ռեալի» չորս խաղացողներ ընդգրկվել են Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստների ցանկում
L’Équipe-ը հրապարակել է Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը։ Ցուցակը գլխավորում են «Ռեալ Մադրիդի» հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը:
Իսպանական Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակի ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 2.67 միլիոն եվրո ամսական
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 2.67 միլիոն եվրո ամսական
- Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ») – 1.88 միլիոն եվրո ամսական
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա») – 1.73 միլիոն եվրո ամսական
- Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 1.67 միլիոն եվրո ամսական
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը 73 միավորով գլխավորում է «Բարսելոնան», իսկ «Ռեալ Մադրիդը» 69 միավորով երկրորդն է։



