Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը

Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, համաձայն որի Իսլամական Հանրապետության նախագահը հրադադար է խնդրել Միացյալ Նահանգներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է PBS-ը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Թրամփի պնդումը անվանել է «կեղծ և անհիմն»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առանձին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հորմուզի նեղուցը «գտնվում է իր ուժերի անսասան և վճռական վերահսկողության տակ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ հրադադար հաստատելու խնդրանքով։ Թրամփը համապատասխան գրառումը կատարել է Truth Social սոցիալական հարթակում։

«Իրանի նոր ռեժիմը, որը շատ ավելի քիչ արմատական է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, պարզապես դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հրադադարի խնդրանքով։ Մենք դա կդիտարկենք, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և թափանցիկ»,- գրել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930