Ով հանձնեց Անին

Ուղիղ 10 դար հայերը քննարկում են, թե ով և ինչպես հանձնեց Հայկական լեռնաշխարհում եղած վերջին հայկական թագավորությունը՝ Անիի Բագրատունյաց թագավորությունը: Ուղիղ 1000 տարի է՝ հայերը քննարկում են, թե ով էր Անիի անկման մեղավորը, ով էր դավաճանը, ով էր հայրենասերը: Այս ծանր քննարկման, եթե կուզեք՝ բանավեճի պատճառը հասկանալի է. թեման չափազանգ զգայուն է, որովհետև հայերը մի ազգ են, որ 1000 տարի առաջ կորցրել են պետականությունը և շուրջ 10 դար մաքառել են ու գոյատևել են առանց պետականության, այսինքն՝ առանց անկախ քաղաքական համակարգի: Այդ պատճառով էլ մենք՝ հայերս, արդեն 1000 տարի է փորձում ենք հասկանալ, թե ինչպես բուն Հայաստանի տարածքում կորցրեցինք թագավորությունը և ով էր դրա մեղավորը:

Վերջին 100-ամյակում տարածված կարծիք կա, թե իբր Անիի Բագրատունյաց թագավորությունը 1045 թվականին դադարել է գոյություն ունենալ մեծագույն ազգային-պետական դավաճանության պատճառով, և այդ դավաճանի անունը կաթողիկոս Պետրոս Գետադարձ է: Այս շատ տարածված կարծիքը ինչպես ասում են՝ ժողովրդական լայն զանգվածների շրջանում սկսել է տարածվել դեռևս 20-րդ դարի սկզբներից, բայց ինչպես ասում են` արդյունաբերական ծավալների է հասել խորհրդային տարիներին:

«Մանդելայի էֆեկտի» 4-րդ թողարկումը փորձում է պատասխանել հարցին, թե 1000 տարի առաջ ինչու և ինչպես ընկավ Հայկական լեռնաշխարհի տարածքում վերջին հայկական թագավորությունը, նույն ինքը՝ Անիի Բագրատունյաց թագավորությունը, ինչպիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով էր պայմանավորված Անիի անկումը, ինչն է ճիշտ, ինչը՝ հորինվածք, և վերջիվերջո՝ արդյո՞ք ճիշտ են նշանակված մեղավորները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031