Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե ՌԴ -ն առաջարկել է ԱՄՆ-ին դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը՝ Իրանի վերաբերյալ նմանատիպ գործողությունների դիմաց
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Politico պարբերականի հրապարակումը, ըստ որի՝ Մոսկվան իբր առաջարկել է Վաշինգտոնին դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը՝ Իրանի վերաբերյալ նմանատիպ քայլերի դիմաց , իրականությանը չի համապատասխանում։
Պեսկովը նշել է, որ Կրեմլում ծանոթացել են այդ հրապարակմանը և այն բնութագրել որպես «անհիմն, ավելի ճիշտ՝ կեղծ տեղեկություն»։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ում անունը նույնպես հիշատակվում էր Politico-ի հոդվածում, X սոցիալական ցանցում արձագանքել էր այս տեղեկատվությանը՝ այն անվանելով «ֆեյք»։



