Արցախի ֆոնին լուսանկարված արցախցիներին ոստիկանության փոխգնդապետը հորդորել է «գնալ հանձնվել». փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան եթերում արցախցիներին ուղղված ատելության խոսքի ևս մեկ միջադեպ է ներկայացրել։

Փաստաբանը նշում է, որ օրեր առաջ արցախցի մի քանի երիտասարդներ, որոնք Տեղ և Գորիս համայնքներում շինարարությամբ են զբաղվում, գնացել են Կոռնիձոր և լուսանկարվել Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին։

«Մի քանի լուսանկար են արել, տեսագրություն… պատճառը կարոտը քաղելն է»,- նշում է փաստաբանը՝ պատմելով, որ վերադարձի ճանապարհին ԱԱԾ-ականները կանգնեցրել են նրանց, առգրավել հեռախոսները, փաստացի զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և մոտ մեկ-երկու ժամ հետո տեղափոխել են ոստիկանություն՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, բայց բավարարվել են միայն նախազգուշացումով և դրամական տուգանք չեն կիրառել։

«Այստեղ էականն այն է, որ ոստիկանության բաժնում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հետաքրքրվել է՝ որն է եղել լուսանկարվելու պատճառը։ Տղաները ասել են, որ այդ եղանակով իրենց կարոտն են ընդամենը քաղել՝ լուսանկարվել Արցախի ֆոնին։ Ինչին ի պատասխան պաշտոնյան, որը փոխգնդապետի կոչումով է եղել, ասել է՝ «դե եթե կարոտ էիք քաղում, էնա գնացեք հանձնվեք, ու էտ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»։

Այդ ոստիկանության պաշտոնյան վաղ թե ուշ իրավական պատասխանատվության է ենթարկվելու իր այդ ատելության խոսքի, խտրականության ու ստորության համար», – հայտարարեց Ռոման Երիցյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031