Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է իշխանության՝ Արցախի ու արցախցիների դեմ կիրառվող հարձակումների և ակնհայտ ձախողման մասին և կից տեսանյութում մանրամասնել․

«Ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների և նրանց խնդիրների մասին, սկսել են խոստումներ շռայլել, փորձում են գեղեցիկ ձևակերպումներով նոր նպատակներ սահմանել։ Ես վստահ եմ, որ արցախցիներն ունեն ամրապնդված մոտեցումը, որ այն իշխանությունը, որը կանաչ լույս է վառել ադրբեջանական ագրեսիայի համար, վաճառել է արցախցիների ապագան, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այդ իշխանությունները իրենց խոսքերով և քայլերով որևէ լավ տեղ չեն տանելու»,-նշում է Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն այս համատեքստում հատկապես վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ իշխանությունները փորձում են ներարցախյան տիրույթում թշնամություն և ատելություն սերմանել տարբեր խմբերի միջև․

«Դրանով բաժանելով և վնաս հասցնելով պայքարի այն ուղղություններին և գաղափարին, որը հնարավորություն է տալիս այսօր մոբիլիզացնել, պահպանել ընդհանուր նպատակներն ու ռազմավարությունը և առաջ շարժվել։ Վստահ եմ, որ արցախցիներն իրենց խոսքով, կամքով և պայքարով դեռևս իրենց ասելիքը և անելիքն արտահայտելու են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031