Դեսպան Գևորգյանը հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը երկրի խորհրդարանում հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Ողջունելով խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը՝ ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական շփումների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համար»,-հայտնում է դեսպանությունը:

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում ՀՀ դեսպանը պատասխանել է ուրուգվայցի խորհրդարանականների՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին և հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Հաղորդվում է, որ կողմերը փոխադարձաբար ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031