Աքլորակռվի ժամանակը չէ. Տիրանը մեկն է, նրա անունը Նիկոլ է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Աքլորակռվի ժամանակը չէ։
Ձեր թիմակիցներին բացատրեք, որ ձեզ դուր չեն գալիս ինքնահաստատման բույրով ներընդդիմադիր մանր ու միջին գզվռտոցները։

Դուք լանիստաներ չեք, ձեր համակիրներն էլ՝ գլադիատոր չեն, որ ձեր մատի հույսին մնան։
Հայաստանը ստրկացված է, և հանրային ապստամբության կանոնը պահանջում է առնվազն հարգանք և մեջքից պոտենցիալ դաշնակիցներին չխփելու կանոն։

Չեք պատկերացնում, թե կողքից ինչքան զազրելի են նման տեսարաններ։ Թեպետ հասկանում եւ կիսում եմ ազնիվ մարդկանց մեջ կուտակված նյարդայնությունն ու ներվը։
Տիրանը մեկն է, նրա անունը Նիկոլ է։ Մնացածը երկրորդական է։

#Republicans #PoliticalPrisoners #RPA #dictatorship»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031