Իրանում ընթացող պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի. Վարուժան Գեղամյան

Թեև մեր բակում` Իրանում ընթացող պատերազմի թեման այլևս գրեթե դադարել է լինել մեր հանրության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, այն ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակ: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Դրա վառ վկայությունը երեկ Իրանի առավել ազդեցիկ գործիչներից մեկի` Ալի Լարիջանիի սպանությունն է: Իսկ դրա միջանկյալ արդյուքներն արդեն իսկ զգացվում են ողջ աշխարհում, այդ թվում` մեզ մոտ:

Օրինակ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը օրերս նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7% ազդեցություն ունենալ և դանդաղեցնել երկրում տնտեսության աճը: Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունը թերագնահատվում են: Նայեք այսօր առավոտ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կադրերը: Եվ նորից եկեք մտածենք մեր տարածաշրջանի իրական խնդիրների մասին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս