ԱՄՆ-ի կողմից հարձակման է ենթարկվել Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին X սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էր ենթարկվել իրանական Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։

Գրառման երկրորդ մասում՝ նշված գործողությունը գնահատվել է «վտանգավոր ակտ՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Նախարարի գրառման երկրորդ մասում տողերի արանքից կարդացվող սպառնալիքն իրոք հղի է ծանր հետևանքներով, որովհետև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031