Իրաքյան Քրդստանի տարածքում ակտիվացել են իրաքյան շիայական կազմակերպությունները. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին զուգահեռ, ակտիվացել են իրաքյան շիայական կազմակերպությունները։

Այս պահին իրաքյան շիաները՝ որպես Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վրեժխնդրական գործողություն, գրոհում են Բաղդադում ամերիկյան դեսպանատունը։

Այսօր շիաների լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել նաև Պակիստանում, եղել են բախումներ անվտանգության ուժերի հետ, այրվել է ՄԱԿ-ի գրասենյակ։

Շիայական իսլամում նահատակությունը կարևորագույն հանգամանք է, և այաթոլլահ Խամենեիի զոհվելն այժմ նկատելիորեն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում»։

Տեսանյութեր

Լրահոս