Ջերմուկի հիմնական ճանապարհը փակ է ձնաբքի պատճառով, մյուս ճանապարհին՝ ձնամաքրման աշխատանքներ են
Փետրվարի 27-ին՝ ժամը 14:05-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Ջերմուկի հիմնական ճանապարհը փակ է ձնաբքի պատճառով, մյուս ճանապարհին՝ ձնամաքրման աշխատանքներ են։



