Բաժիններ՝

Աֆղանա-պակիստանյան սահմանին մшրտերը վերսկսվել են

Աֆղանա-պակիստանյան սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները. հարված է հասցվել Պակիստանի Նաուշերա քաղաքի մոտ գտնվող ռազմաբազային, հայտնում է Ariana News-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։

«Պակիստանի Սվաբի և Բհուտո բնակավայրերի ռազմական ճամբարներին հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով»,- ասված է հրապարակման մեջ։

Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Պակիստանի ռազմական օբյեկտներին հասցված հարվածները, այդ թվում՝ Իսլամաբադի Ֆայզաբադի մոտակայքում գտնվող ռազմական ճամբարին, Ջամրուդի ռազմական դիրքերին և Աբոտաբադի այլ օբյեկտներին։

«Հարվածները հասցվել են ի պատասխան անցած գիշեր պակիստանյան ուժերի կողմից Քաբուլում, Քանդահարում և Պակտիայում իրականացված օդային ներխուժումների»,- պարզաբանել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման 201-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչը հայտնել էր, որ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել զինված բախումներ։ Նշվում էր, որ մարտը սկսվել է երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջև՝ Աֆղանստանի Նանգարհար նահանգի Նազյան շրջանում՝ Դյուրանդի գծի մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս