Քրիստիան Կիվուն կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ
Ռումինացի մարզիչ Քրիստիան Կիվուն կերկարաձգի իր պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ: Այս մասին X սոցիալական մեդիա հարթակի իր էջում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի համաձայն՝ Կիվուն, որը ներկայումս զբաղեցնում է «Ինտերի» առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, կստանա աշխատավարձի բարձրացում։
Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունիսին։ Նախկինում նա աշխատել է «Պարմայում» և «Ինտերի» երիտասարդական թիմերում։
Քրիստիան Կիվուն 45 տարեկան է։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ «Ինտերի», «Ռոմայի», «Այաքսի» և «Ռեշիտայի» կազմերում։




